Բուրյաթիայում տղամարդը պատանդ է վերցրել շտապօգնության աշխատակիցներին
Բուրյաթիայում տղամարդն ուրբաթ առավոտյան պատանդ է վերցրել շտապօգնության 2 աշխատակցի։
ТАСС գործակալությունը հայտնում է, որ տղամարդը ձերբակալվել է։
Նախկինում դատվածություն ունեցող 41-ամյա հարբած տղամարդն իր բնակարանում պատանդ է պահել երկու բուժաշխատողի և պահանջել, որ իրեն բժշկական տեղեկանք տրամադրեն։
Տեղի ժամանակով 9.25-ին դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Նրա ձերբակալության համար կազմակերպված հատուկ գործողության ժամանակ ոչ ոք չի տուժել, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից։










