Ս. Օհանյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հայ-չինական ռազմաքաղաքական երկխոսությունը կշարունակվի
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ, և հույս է հայտնել, որ հայ-չինական ռազմաքաղաքական երկխոսությունը կշարունակվի երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:










