Facebook-ը կպայքարի «հարբած» սելֆիների հրապարակման դեմ

00:41 • 12.12.14

Facebook սոցիալական ցանցը կպայքարի «խմած» լուսանկարների դեմ: Այս մասին տեղեկացնում  է BBC-ն:

 

Այժմ ընկերությունում՝ արհեստական ինտելեկտի լաբորատորիայում, աշխատում են մի ծրագրի վրա, որը օգտատերերին կարգելի հրապարակել սեփական լուսանկարները՝ գինովցած վիճակում:

 

Աղբյուրի փոխանցամամբ՝ հատուկ դիմաճանաչման և արհեստական ինտելեկտի մեխանիզմների միջոցով Facebook-ը կկարողանա տարբերել այն սելֆիները, որոնք կարվեն ոչ սթափ վիճակում:

 

Միաժամանակ ծրագիրը օգտատիրոջը հարց է տալու. «Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ այս լուսանկարը տեսնի ձեր ղեկավարը կամ ձեր մայրը»:

 

Այժմ արհեստական ինտելեկտը օգտագործվում է օրինակ՝ Facebook-ի գովազդային հոսքին օգտատերերի ռեակցիաները ստուգելու համար: