Օլիմպիական չեմպիոնը Ֆրանսիայի «Դիսնեյլենդում» ձերբակալվել է գողության համար
Փարիզի «Դիսնեյլենդ» կոչվող զվարճանքների համալիրում ձերբակալվել է 2004-ի աշխարհի լողի չեմպիոն Լոր Մանոդուն, ով հանգստանալուց է եղել իր ընկերուհու և 4-ամյա դստեր հետ, գրում է Lifenews.ru-ն։
Լոր Մանոդուին և ընկերուհուն ձերբակալել են, քանի որ նրանց պայուսակներում գտել են հուշանվերներ, որոնց համար կանայք չեն վճարել։
Մանոդուի ընկերուհին գողացել էր մոտ 300 եվրոյի ապրանք, իսկ ինքը՝ լողորդուհին՝ 200 եվրոյի։
Ոստիկանությունում կանանց հարցաքննելուց հետո որոշել են ազատ արձակել, քանի որ «Դիսնեյլենդի» ներկայացուցիչները չեն ցանկացել բողոք ներկայացնել նրանց դեմ։











