Ցանկացած երկրում նման միջադեպեր միշտ էլ եղել են, կարծում եմ` արագ կբացահայտվեն. ՀՀԿ պատգամավորը` բռնության դեպքերի մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին` նկատեց, թե հույս ունի, որ դեպքն արագ կբացահայտվի:
«Ցանկացած երկրում նման միջադեպեր միշտ էլ եղել են, սակայն երևույթը իհարկե, տհաճ է, և կարծում եմ, որ իրավապահները կգտնվեն իրենց բարձրության վրա, ու արագ կբացահայտվի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նմանատիպ բռնության դեպքերի թիրախում հայտնված մարդկանց գործունեությունից դատելով՝ սլաքները չեն ուղղվո՞ւմ իշխանության կողմ, ՀՀԿ պատգամավորը հակադարձեց. «Ես կխնդրեի, որ դուրս գանք ենթադրությունների դաշտից, և ինչ-որ կպարզի քննությունը, արդեն նոր կսկսենք դրա մասին խոսել: Սլաքները կարող են ցանկացած պահի ցանկացած կողմ ուղղվել»:










