Աթենքում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ կրակ են բացել

10:28 • 12.12.14

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձն Իսրայելի դեսպանատան մոտ ինքնաձիգից կրակ է բացել:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, տուժածներ չկան:

 

Համաձայն վկայությունների՝ կրակել է անհայտ տղամարդը, որն իսրայելյան դիվանագիտական ներկայացուցչության կողքով անցնելիս է եղել մոտոցիկլով:

 

Ականատեսներն ասել են, որ կրակը բացել են ինքնաձիգից՝ ենթադրաբար Կալաշնիկով տիպի զենքից:

 

Վերջին տարիներին Աթենքում տարբեր դիվանագետներ ու դեսպանատներ աջ խմբավորումների երիտասարդների հարձակումների թիրախ են դառնում: