Լոնդոնի օդային տարածքում թռիչքները սահմանափակվել են՝ համակարգչային խափանման պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի օդային տարածքը սահմանափակ կլինի թռիչքների համար Գրինվիչի ժամանակով մինչև ժամը 19:00-ն: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Լոնդոնի օդային տարածքը ամբողջովին է փակվել: Պատճառը դիսպետչերական համակարգչային համակարգի խափանումն է: Դրա պատճառն իր հերթին էներգամատակարարման խնդիրներն են, որ արձանագրվել են Հեմփշիրի կոմսությունում տեղակայված դիսպետչերական կետում:
Բրիտանական մամուլը հետագայում մանրամասնել է, որ խոսքը իրականում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների մասին է, այլ ոչ թե լիակատար արգելքի: Բրիտանիայում թռիչքները վերհսկող կառույցը ևս հայտարարել է, որ այժմ սահմանափակումը վերացվել է, սակայն սահմանափակ է թռիչքների քանակը:
Ներկայում Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը՝ ամենածանրաբեռնվածը Եվրոպայում, և մյուսները հայտնել են չվերթների ուշացումների մասին:










