Հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ. նոր մանրամասներ հրադադարի աննախադեպ խախտման մասին

11:31 • 12.12.14

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:


Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ։


Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից։

 

Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:


ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:


Tert.am-ի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից կա մի քանի զոհ։