Հայկական դասակն ընդգրկվել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում

17:29 • 12.12.14

Լիբանանում ս.թ. նոյեմբերի 28-ին կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:


Նշված արարողությունն իր անդրադարձն է գտել նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում: