Պորոշենկոն հայտարարել է «իրական հրադադարի» մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում «իրական հրադադար» է հաստատվել, գրում է РИА Новости-ն։
«Ես դրական լուրեր ունեմ։ Այսօր 7 ամսվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայում գրանցվել է իրական հրադադար։ Սա առաջին գիշերն է, որի ընթացքում չի վիրավորվել և չի սպանվել ոչ մի ուկրաինացի զինծառայող»,- հայտնել է նախագահը, ով այժմ գտնվում է Ավստրալիայում։
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Դոնբասում սկսվել է ուժայինների և ընդդիմադիրների միջև համաձայնեցված հրադադարը։ Ենթադրվում է, որ հրադադարը կնախորդի Մինսկում կոնտակտային խմբի նոր բանակցություններին, սակայն հանդիպման ամսաթիվը մինչ օրս որոշված չէ։









