Խորվաթիան վավերացրել է Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը
Խորվաթիայի խարհրդարանըը ուրբաթ օրը վավերացրել է Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, գրում է Interfax.ru-ն։
Կլիմկինը որակել է փաստը որպես լավ նորություն՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում։
Բացի Խորվաթիայից Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են նաև ԵՄ-ի 10 այլ անդամ երկրներ՝ Շվեդիան, Հունգարիան, Ռումինիան, Լիտվան, Լատվիան, Բուլղարիան, Մալթան, Սլովակիան, Էստոնիան և Լեհաստանը։
Ասոցացման համաձայնագրի տեքստը վավերացրել է Ուկրաինայի Գերագույն ռադան։ Սեպտեմբերի կեսերին փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից, ինչպես նաև հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից։
Փաստաթուղթը լիովին ուժի մեջ կմտնի ոչ միայն Գերագույն ռադայի և Եվրախորհրդարանի կողմից վավերացվելուց հետո, այլ՝ ԵՄ բոլոր 28 անդամ երկրների կողմից ստորագրվելուց հետո։
ԵՄ-ն սակայն, կսահմանի համաձայնագրի ժամանակավոր կիրառումը մինչև վերոնշյալ գործընթացի ավարտը։










