Ռիո դե Ժանեյրոյում ձերբակալել են 42 սպանություն կատարած տղամարդուն

00:30 • 12.12.14

Բրազիլիայի ոստիկնությունը ձերբակալել է տղամարդուն, ով խոստովանել է, որ վերջին 10 տարում  40-ից ավել մարդ է սպանել Ռիո դե Ժանեյրոյում:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն` Սայլսոն Ժոզե դաս Գրասասը ձերբակալվել է չորեքշաբթի` անմիջապես այն բանից հետո, երբ Ռիոյի արվարձաններից մեկում դաժան ծեծի ենթարկելով` սպանել է մի կնոջ: Ավելի ուշ նա խոստովանել է 37 կնոջ, 3 տղամարդու և  երկու տարեկան աղջկա սպանությունը:

 

 Ոստիկանների հետ զրույցում, որը հեռարձակվել է Globo հեռուստաընկերությամբ, տղամարդը հայտարարել է, որ ինքը կշարունակեր մարդկանց որսը և որ սպանել է «ադրենալինի համար»:

 

 Նա նաև նշել է, որ եթե երբևէ դուրս գա բանտից, կշարունակի սպանել մարդկանց: Ոստիկանությունը շարունակում է փնտրել նրա զոհերի մարմինները, առայժմ միայն 4-ն են հայտնաբերել: