Սեյրան Օհանյանն ընդունել է լեհական «Լյուբավա» արդյունաբերական խմբի ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Լյուբավա» արդյունաբերական խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մարչին Կուբիցային և «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ տնօրեն Յարոսլավ Ռուխին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Լյուբավա Արմենիա» ընկերության ռազմավարական զարգացման ծրագիրը, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում ներդրում կատարող լեհ գործարարներին Լեհաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Լյուբավա Արմենիա» ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգը, որի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային կապիտալի ավելացման հարցերը:










