Ռուսաստանում դպրոցականներին կսովորեցնեն՝ ինչպես իրենց պահել սոցցանցերում
Հաջորդ տարվանից ռուսաստանցի դպրոցականներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք իրենց պահել ինտերնետում և մասանավորապես՝ սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դա տեղի կունենա ինֆորմատիկայի դասաժամերի շրջանակներում: Իսկ պարապմունքները կսկսվեն 2015-ի սեպտեմբերի 1-ից: Ուսուցիչները վերապատրաստում կանցնեն այս կուրսի ասելիքը աշակարտներին ճիշտ հասցնելու համար:
Մինչ այդ նախատեսվում է համապատասխան մեթոդական ձեռնարկ պատրաստել: Դրանով ռուսաստանցի դպրոցականներին կսովորեցնեն, թե ինչ ինֆորմացիա է կարելի տարածել համացանցում՝ ինքդ քո և քո շրջապատի մասին:
Նախաձեռնության հեղինակները պարզ օրինակով կցատրեն, որ չի կարելի որոշակի տարիքում լուսանկարներ տարածել, քանի որ հետագայում, երբ նրանք որոշեն որևէ պաշտոնի հավակնել, այդ լուսանկարները կարող են խոցելի դրաձնել նրանց վարկանիշը:









