Sony ընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել Անջելինա Ջոլիից

13:22 • 12.12.14

Sony կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Էմի Պասկալը և պրոդյուսեր Սքոթ Ռուդինը ներողություն են խնդրել վիրավորական արտահայտությունների համար, որոնք եղել էին նրանց անձնական նամակագրությունում և որը հաքերային հարձակումից հետո հայտնվել էր համացանցում։ Նամակներից մեկում, մասնավորապես, հիշատակվել է դերասանուհի Անջելինա Ջոլին, փոխանցում է Лента-ն։

 

Պասկալը նշել է, որ խիստ վրդովված է եղել և ցավում է, որ հիասթափեցրել է գործընկերներին, ընկերներին և մտերիմ մարդկանց։

 

«Սքոթին ուղղված իմ նամակների բովանդակությունը եղել է անթույլատրելի, սակայն դա չի արտացոլում այն, ինչ ես իրականում կամ։ Թեև խոսքն անձնական նամակագրության մասին է, ու թեև գողացված, ես ընդունում եմ ամբողջ պատասխանատվությունը և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ»,- նշել է Պասկալը։

 

Ռուդինը բացատրել է, որ ընկերների միջև անձնական նամակները, որպես կանոն, գրվում են արագ և առանց երկար-բարակ մտածելու։

 

«Ես մի շարք բաներ եմ գրել, որոնք պետք է զվարճալի թվային, սակայն հետո հասկացա, որ իրականում դրանք անիմաստ են և բոլորովին էլ ոչ զվարճալի։ Ես խնդրում եմ, որ ներեն ինձ բոլորը, ում ես վիրավորել եմ»,- գրել է Ռուդինը։

 

Հիշեցնենք, որ ընկերության ղեկավարների նամակագրությունում եղել են վիրավորական արտահայտություններ նաև Անջելինա Ջոլիի հասցեին, ում անվանել էին «անտաղանդ և երես առած»։