ՄԱԿ-ը Յոգայի միջազգային օր է սահմանել

09:50 • 12.12.14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը Յոգայի միջազգային օր է հռչակել։ Համապատասխան բանաձևն առաջարկել էր Հնդկաստանը, այն ստացել է անդամ երկրների միաձայն աջակցությունը, գրում է lenta.ru-ն։

 

Միջազգային նոր օրվա հռչակման կապակցությամբ կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է ուշադրություն հրավիրել ժամանակակից աշխարհում առողջությանն ու բարեկեցությանն ուղղված այդ հին պրակտիկայի օգտակար լինելու վրա։

 

ՄԱԿ-ի ղեկավարը նաև նշել է, որ յոգան ոչ միայն օգտակար է անձի ֆիզիկական առողջության և հոգևոր հավասարակշռության համար, այլև այն օգնում է միավորել հասարակություններն ու փոխադարձ հարգանք սերմանել միմյանց հանդեպ։