Կիևում էլիտար խաղատուն են փակել, որը հնարավոր է՝ պատկանում է Յանուկովիչի որդուն

12:29 • 13.12.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել է, որ լույս դեկտեմբերի 13-ին Կիևի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող էլիտար խաղային հաստատություն է փակել, հայտնում է gazeta.ru-ն։

 

Շկիրյակը հայտնել է, որ խաղատան ապօրինի գործունեության կանխումը տեղի է ունեցել ՆԳ նախարար Արսեն Ավակովի հայտարարած խաղային բիզնեսի դեմ պայքարի հատուկ գործողության շրջանակում։

 

Ավակովի խորհրդականը նշել է, որ հաստատությունն իր տերերին ամսական կարող էր բերել 500.000-1.000.000 դոլար։ Նա նշել է, որ չի բացառվում, որ այն պատկանում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդուն՝ Ալեքսանդր Յանուկովիչին։

 

Նշենք, որ փետրվարին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վիկտոր Յանուկովիչը փախել է Ռուսաստան։