Հակառակորդի դիպուկահարը կրակել է Բերքաբերի գյուղացիների ուղղությամբ, մեկը վիրավորվել է
Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հակառակորդի դիպուկահարը կրակել է գյուղացիներից մեկի՝ Աղասի Թամրազյանի ուղղությամբ:
«Ջրամբարի մոտ կանգնած ձուկ որսալուց է եղել, կրակել են: Բարեբախտաբար, գնդակը կպել է ծնկից ներքև՝ վնասելով սրունքը»,- հաղորդեց Բերքաբեր համայնքի ղեկավարը՝ շարունակելով, թե այս պահին հիվանդանոցում են, Աղասու առողջական վիճակը նորմալ է, քիչ հետո կտեղափոխեն տուն:
Համայնքի ղեկավարն ասաց նաև, թե ուրիշ գյուղացիների ուղղությամբ էլ են կրակել, սակայն նրանք հասցրել են թաքնվել շենքի հետնամասում:










