Տարածքի անբավարար լինելու պատճառով չինական դպրոցում վազքուղին կառուցել են շենքի տանիքին (լուսանկարներ)

00:23 • 13.12.14

Չինաստանի Չժեցզյան նահանգի Թյանթայ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տանիքին 200 մետր երկարությամբ վազքուղի են կառուցել:

 

Ինչպես գրում է  Oddity Central-ը` դպրոցի տնօրինությունը նման որոշում է կայացրել՝  մեծ ընտրություն չունենալով, քանի որ դպրոցի տարածքում ոչ  մի ազատ տեղ չկար երեխաների համար վազքուղի կառուցելու համար, որտեղ երեխաները կկարողանային մարզվել:

 

Դպրոցի վազքուղու յուրահատուկ դիզայնը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և այս տարի Չինաստանը ներկայացրել է Վենետիկի 14-րդ ճարտարապետական ցուցահանդեսին: Տանիքին կառուցված վազքուղին բացվել է սեպտեմբերին և ունի ավելի քան 3000 քառ. մետր տարածք, որտեղ  աշակերտները խաղում և մարզվում են անվտանգ պայմաններում:

  

 

 

rooftop-running-track4

 

rooftop-running-track2

 

rooftop-running-track