Թել Ավիվում երեխաները խաղալիք զենքերով փորձել են բանկ թալանել (տեսանյութ)

12:36 • 13.12.14

Չափից ավելի հոլիվուդյան մարտաֆիլմեր դիտած 2 հրեա դեռահասներ փորձել են խաղալիք զենքերի միջոցով թալանել Թել Ավիվի բանկերից մեկը:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, 12 և 13-ամյա տղաները, վերցնելով խաղալիք M-16 հրացանները, մտել են բանկ ու սպառնալիքներ հնչեցրել:

 

Տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են դեռահասները սպառնում բանկի աշխատողներին: Սակայն վերջիվերջո նրանց նյարդերը տեղի են տվել, և տղաները լքել են բանկը՝ առանց գումարի:

 

Ոստիկանության փոխանցմամբ՝ տղաներն արդեն ձերբակալված են և գտնվում են ոստիկանական բաժանմունքում: Մի շարք իրավապաշտպաններ, անդրադառնալով միջադեպին, նշել են, որ 12 և 13 տարեկան տղաներին պետք չէր ձերբակալել և վերաբերվել հանցագործների պես: