Ինդոնեզիայում 100-ից ավելի մարդ է անհետացել սողանքի պատճառով

09:46 • 13.12.14

Ինդոնեզական Ճավա կղզու կենտրոնական հատվածում տեղի է  ունեցել խոշոր սողանք, ինչը դարձել է 7 մարդու մահվան և ևս 108 հոգու անհետացման պատճառ:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, բնական աղետի հետևանքով քանդվել է 105 տուն:

 

Կեղտի հոսանքը գրոհել է Բանջանեգարա քաղաքն ուրբաթ երեկոյան: Տեղաբնակներին տարհանում են. ներկայում ժամանակավոր կացարաններում է գտնվում 379 մարդ:

 

Աղբյուրը հավելում է, որ փրկարարական գործողությունները դժվարացել են այն պատճառով, որ  տարհանման համար բոլոր ճանապարհները ոչնչացվել են սողանքի հետևանքով: