ԻՊ-ի զինյալները Իրաքին պատկանող ռազմական ուղղաթիռ են խոցել

17:19 • 13.12.14

«Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները իրաքյան ռազմական ուղղաթիռ են խոցել. տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Հարձակումն իրագործվել է Բաղդատից 100 կմ հյուսիս:

 

ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը նշել է, որ  բազմաթիրախային EC635  ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգի միջոցով:

 

EC635 ուղղաթիռն օգտագործվում է տրանսպորտային, հետախուզական ու մարտական առաքելությունների համար:


Այս տարվա հոկտեմբերին ԻՊ զինյալներն առնվազն երկու իրաքյան ուղղաթիռ էին խոցել:


Ամռանը տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իսլամիստները «երկիր-երկինք» տիպի հրթիռներ են գրավել, որոնք պահպանվելիս են եղել Սիրիայի և Իրաքի ռազմաբազաներում: