Երևանի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

11:00 • 13.12.14

Ս/թ դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ 


-Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով:


-Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ: