ԱՄՆ բազմակի մուտքի վիզայի` 10 տարով տրամադրման քայլն ուղղված է քաղհասարակությանը. Ռուբեն Մեհրաբյան

18:38 • 13.12.14

ՀՀ  քաղաքացիների լայն շերտերին 10 տարով ԱՄՆ բազմակի մուտքի վիզայի տրամադրումը մոտավորապես նույնն է, ինչ ԵՄ- Հայաստան վիզաների դյուրացման ռեժիմը, և  այն առաջին հերթին` ուղղված է ո´չ  թե Հայաստան պետությանը, այլ` Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` նշելով.«Որպեսզի Ռուսաստանի պրեսինգի տակից կարողանա մասամբ դուրս բերել: Խոսքը վերաբերում է  «գաղափարախոսական» , պրոպագանդիստական պրեսինգին, և սա ավելի շատ քայլ է ՝ ընդառաջ քաղաքացիական հասարակությանը, որովհետև, բնականաբար, Ռուսաստանն իր ներքին պրակտիկաները փորձելու է  պարտադրել ԵՏՄ   բերման ենթարկվող երկրներին և առաջին հերթին ՝Հայաստանին: Ինչո՞ւ ,  որովհեև մենք լավ գիտենք, որ այդ իմաստով Բելառուսում բետոնած վիճակ է, նույնը Ղազախստանում, ուր ուղղակի անձնիշխանություն է, Հայաստանում քիչ ավելի  լիբերալ մոտեցումներ են, ինչը Ռուսաստանը համարում է սպառնալիք իր ներքին համակարգին»:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը որոշեց, որ 2015-ի  հունվարի 1-ից ԱՄՆ  քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, նախատեսվում է նաև, որ   Հայաստանն ու ԱՄՆ-ը  կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը ՀՀ  լայն շերտերի   համար`  տասը տարվա բազմակի մուտքի վիզա սահմանելով:
Այս համատեքստում Ռուբեն Մեհրաբյանը առաջարկեց հիշել ԱՄն պետքարտուղարության  խոսնակ  Ջենիֆեր Պսակիի`  մի քանի օր առաջվա հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը չի փոփոխում ԱՄՆ-ի  քաղաքականությունը Հայաստանի և հայ–ամերիկյան կապերի նկատմամբ:

 

 

«Այսինքն՝ ԱՄՆ միտք չունի  կրճատելու, նվազեցնելու կամ խզելու դրանք: Ավելին՝ դրան հետևեց վիզաների դյուրացման այդ որոշումը, որը ես գոնե հասկանում եմ այնպես, որ  Միացյալ Նահանգների կառավարությունը փորձում է Հայաստանի հանրության համար հեշտացնել կապերը ԱՄՆ-ի հետ»,-նկատեց Ռուբեն Մեհրաբյանը:

 

 

Հիշեցենք, որ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից անսպասելիորեն շրջանառության մեջ է դրվել «Հասարակական կազմակեպությունների մասին» օրենքը, որը ՀՀ  իրավապաշտպանների գնահատմամբ` պարունակում  է անընդունելի կետեր՝ այն դեպքում, երբ դրանից առաջ քննարկվում էր շատ ավելի դեմոկրատական նախագիծ:
Ռուբեն Մեհրաբյանն  առաջարկում է, որպեսզի   Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ուղղակի  դիմակայի նման նախագծերին ու որոշումներին,  ոչ մի փոխզիջման  չգնա: