Նաիրիտցիները համարում են, որ վարչապետի հետ հանդիպմանը իրենց պահանջները հիմնականում չեն բավարարվել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պահանջները մեծ հաշվով` չեն բավարարվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարանի աշխատակիցների 6-7 հոգանոց պատվիրակության` այսօր կայացած հանդիպմանը:
«Մենք պահանջում են, որ մեզ վերադարձվի ամբողջ աշխատավարձը: Խոստացավ, որ գոնե մի աշխատավարձ դեկտեմբերին կստանանք, մի աշխատավարձ էլ հունվարի կեսերին, մինչև հասկանան, թե ինչպես պետք է ամբողջ պարտքը մարեն: Ամբողջ պարտքի վերադարձման հարցով բացատրեցին, թե փորձում են ամեն ինչ անել, որ բոլոր արժետոմսերը հետ բերեն, ու գործարանը դառնա պետական: Ասացին նաև, որ դատական պրոցեսներ են ընթանում, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան անել»,-ասաց նա:
Հրաչ Մուրադյանը նաև նշեց, որ իրենք բարձրացրին նաև գործարանում աշխատողներ կրճատելու հարցը:
«Որոշվել է, որ փետրվարի 6-ին գործարանի մոտ 500 աշխատողների հետ են նոր պայմանագիր կնքելու՝ կրճատված աշխատավարձերով»,-ասաց նա և նշեց, որ ներկայում գործարանում աշխատում է 2200 աշխատող:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը: Գործարանը աշխատակիցներին չի վճարել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ:










