Ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը քիչ է մնացել` բախվի ուղևորատար օդանավի
Ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը քիչ է մնացել` բախվի Դանիայի մայրաքաղաքի Կատսրուփ օդանավակայանից մեկնած ուղևորատար օդանավի: Այս մասին հայտնում է «Դոժդը»՝ վկայակոչելով շվեդական Dagens Nyheter թերթին:
Շվեդական մամուլը վկայակոչում է Շվեդիայի ռազմա-օդային ուժերի հրամանատարության հայտարարությունը, որի համաձայն` նման վտանգավոր միջադեպ է գրանցվել Շվեդիայի օդային տարածքում՝ Մալմյոյի մերձակայքում, դեկտեմբերի 12-ին:
Շվեդիայի պաշտպանության նախարարը ևս հայտարարել է, որ խոսքը հենց Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի օդանավի մասին է: Դրա նույնականացման համար օդ են բարձրացվել շվեդական և դանիական կործանիչներ:
Շվեդ նախարարն ասել է, որ սա լուրջ է, աննպատակահարմար և պարզապես` վտանգավոր:










