ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն դիպուկահարների միջազգային մրցումներին

14:29 • 13.12.14

Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության հատուկ նշանակության վարչությունից ստացված հրավերի համաձայն` դեկտեմբերի 14-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն հատուկ նշանակության ստորաբաժանումների դիպուկահարների միջազգային մրցումներին:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։