Այս գիշեր հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ

13:11 • 13.12.14

Դեկտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Հայկական կողմը պատասխանել է կրակոցներին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան հակառակորդի դիպուկահարը կրակել էր Բերքաբեր գյուղի գյուղացիների ուղղությամբ: