Ամերիկացին Victoria's Secret-ի ներկայացուցիչ է ձևացել և ուսանողուհիներից մերկ լուսանկարներ ստացել

14:23 • 13.12.14

ԱՄՆ-ի իշխանությունները 29-ամյա մի տղամարդու մեղադրում են Victoria's Secret բրենդի ներկայացուցիչը ձևանալու և ուսանողուհիներից ներքնազգեստով նկարներ ստանալու համար:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Այովա-Սիթիից տղամարդը որպես մրցանակ ուղևորություն դեպի Մայամի և ֆոտոսեսիա է առաջարկել:

 

Ոստիկանության տվյալներով՝ Շոն Բոիսը, օգտագործելով խարդախ միջոցներ, ձեռք է բերել ուսանողների ID-ն և ծածկագրերն ու դրանք օգտագործել է կեղծ հաշիվ ստեղծելու համար:

 

Տղամարդու գործողություններից առնվազն երկու աղջիկ է տուժել: