Արամ Մանուկյանի վրա հարձակված կասկածյալը բերման է ենթարկվել

11:29 • 14.12.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի (լուսանկարում) վրա դեկտեմբերի 11-ին երեկոյան հարձակված և մարմնական վնասվածքներ պատճառած կասկածյալը բերման է ենթարկվել։

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալը 1973 թ. ծնված Արշակ Սվազյանն է, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

 

Կատարվում է քննություն: