Կոնգոյի Տանգանիկա լճում նավի խորտակման հետևանքով 129 մարդ է զոհվել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Տանգանիկա լճում տեղի ունեցած աղետի հետևանքով 129 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` երկրի տրանսպորտի նախարարությանը հղումով, փրկել հաջողվել է 232 մարդու, որոնք գտնվել են վթարված նավում:
Տեղի իշխանությունների տվյալներով` «Մուտամաբալա» նավը գերբեռնված է եղել և խորտակվել է ուժեղ քամիների պատճառով:










