Արագացված կադրերով տեսանյութը ցույց է տալիս, թե որքան բազմամարդ է Նյու Յորքի ցույցը
Նյու Յորքում անցկացված բողոքի ցույցը գրավել է միջազգային և ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրությունը, որի ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է ընդամենը 12.000 մարդ, գրում է Mashable-ը։
Սակայն, ցուցարարները կասկածի տակ են առել ոստիկանության հրապարակած տվյալները՝ ներկայացնելով արագացված կադրերով տեսանյութ, որտեղ, ըստ կայքի, երևում է, որ իրականում ցույցին ավելի շատ մարդ է մասնակցել։
Նշվում է նաև, որ ցուցարարներից մեկի տան պատուհանի արված տեսանյութը նկարահանել է միայն մեկ խաչմերուկի բազմությունը, սակայն, մասնակիցների քանակն իրականում շատ ավելին է։
Իրենք՝ ցուցարարները, Նյու Յորքի խաղաղ ցույցն անվանում են «միլիոնների երթ»։ Այն կազմակերպվել է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից անզեն աֆրոամերիկացիների կրկնվող սպանությունների և մարդասպան ոստիկանների նկատմամբ անարդար դատավճիռների դեմ։
Այսօր բողոքի ակցիա է անցկացվել նաև Վաշինգտոնում։










