Ուկրաինայի նախագահն առաջարկել է Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում վետոյի իրավունքից, ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին նա հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում։
Նա ասել է, որ դեռևս կասկածում է, թե արդյոք անհրաժեշտություն կա քննարկումներ սկսել ՄԱԿ-ի ԱԽ-ում փոփոխությունների մասին, սակայն, նա կարծում է, որ հնարավոր է կարիք կա վետոյի իրավունքից զրկելու ԱԽ-ի մշտական անդամներից մեկին՝ նկատի ունենալով Ռուսաստանին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը խնդրել էր Ռուսաստանին փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ իր Ավստրալիա կատարած այցի ժամանակ։










