ԱՄՆ-ում գողը վերադարձրել է ամանորյա զարդարանքները
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում բնակվող ընտանիքին հաջողվել է ետ ստանալ ամանորյա գողացված զարդարանքները, գրում է РИА Новости-ն:
Երբ անհայտ անձը գողացել է ամանորյա զարդարանքները, ընտանիքը տան առաջ գրառում է թողել` դիմելով հանցագործին: «Մեր երեխաները շատ են տխրել:Ո՞վ կարող էր նման բան անել: Մեկը, ով չգիտի Սանտա Կլաուսի մասին»,- գրել են նրանք:
Ի զարմանս նրանց` որոշ ժամանակ անց բոլոր գողացված իրերը վերադարձվել են, իսկ ենթադրյալ գողը նույնիսկ պատասխան նամակ է գրել տանտերերին` ներողություն խնդրելով:
Ետ ստանալով իրերը` ընտանիքը կրկին զարդարել է տունը և գրել նոր նամակ. «Սանտան վերադարձավ: Շնորհակալություն»:










