Սաուդյան Արաբիայում ձերբակալել են տղամարդու հագուստով ֆուտբոլադաշտ եկած կնոջը

23:57 • 14.12.14

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ձերբակալված կինը տղամարդու հագուստ էր հագել ֆուտբոլային հանդիպմանը այցելելու համար:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը`eurosport.ru-ին հղումով, արևելյան երկրի օրենսդրության համաձայն` մարզական միջոցառումներին այցելել թույլատրվում է միայն տղամարդկանց:

Ոստիկանության ներկայացուցիչը չի հայտնել` արդյոք կնոջը որևէ մեղադրանք կներկայացվի, թե ոչ, սակայն ասել է, որ այս միջադեպը  մանրամասն կուսումնասիրվի համապատասխան մարմիններում: