ԱՄՆ-ի Սենատը հաստատել է 1.1 տրիլիոն դոլարի բյուջեն

11:50 • 14.12.14

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է 2015 ֆինանսական տարվա բյուջեն՝ 1.1 տրիլիոն դոլարի չափով, գրում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
 

Բյուջեի նախագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, որից հետո այն ուժի մեջ կմտնի։
 

Բյուջեի ընդունման շնորհիվ պետական հիմնարկությունների աշխատանքը չի կասեցվի։
 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանրապետականների և դեմոկրատների կուսակցությունները կարողացել են բյուջեի նախագծի հարցում համաձայնության գալ ակնկալվող ժամկետից շուտ։