Պակիստանում հարյուրավոր մուսուլմաններ ինքնախարազանվել են՝ սգալով Մուհամեդ մարգարեի թոռան մահը (լուսանկարներ)
Պակիստանի Ռավալպինդի քաղաքում շիա մուսուլմանները խարանել են իրենց մարմինները՝ դրանով հարգանքի տուրք մատուցելով Մուհամեդ մարգարեի թոռանը՝ Հուսեյնին, գրում է Daily Mail-ը։
Ծիսակատարությունը, որը հայտնի է նաև Արբաին անունով, նշվում է 40 օր, Մերձավոր Արևելքում ապրող շիաների շրջանում։
Ծեսն իր գագաթնակետին է հասնում Իրաքում գտնվող Սուրբ քաղաք Քարբալայում, որտեղ հավաքվում է մոտ 17 միլիոն հետևորդ։
Նրանցից շատերը հարվածում են իրենց իրանին ճիպոտով, որի ծայրին ամրացված են սուր և կեռ դանակներ։
Նրանք, ովքեր այդ հարմարանքով չեն խարանում իրենց մարմինը, իրենց կրծքավանդակին և ուսերին հարվածում են ձեռքերով՝ հատուկ շարժումներ և աղոթքներ անելու ժամանակ։
Ծեսին մասնակցելու իրավունք ունեն միայն տղամարդիկ, ովքեր կարող են բերել իրենց որդիներին՝ սովորեցնելու, թե ինչպես խարանել սեփական մարմինն ի նշան սգո։


























