Amazon-ը ծրագրային խափանման պատճառով բոլոր իրերը վաճառել է 1 պեննիով
Amazon համաշխարհային առևտրային համացանցային ծառայության բրիտանական մասնաճյուղը 2 ժամ շարունակ հազարավոր իրեր վաճառել է 1 պեննի արժեքով։
Ծրագրային խափանումը հանգեցրել է մատակարարների զգալի նյութական վնասների և անձամբ վաճառողի իմիջային կորստի, գրում է Лента-ն։
Նախնական տվյալներով՝ անսարքության համար մեղավոր է RepricerExpress արտադրողի ծրագրային ապահովումը, որը թույլ է տալիս համադրել Amazon-ի արժեքներն այլ կայքերի արժեքների հետ։
Amazon-ի հազարավոր մշտական գնորդներ ապրանքները ձեռք են բերել ծիծաղելի գնով։ Գնումների ընդհանուր ծավալից կախված կլինի մատակարարների վնասի չափը։
Ընկերությունը հայտնում է, որ արագ արձագանքել է իրավիճակին և չեղարկել պատվերների մեծ մասը։ Սակայն մատակարարները մտադիր են դատի տալ ծրագրային ապահովման արտադրողին։










