Ավստրալիայի ոստիկանությունը չի հաստատել հանցագործի ներկայացրած՝ ԻՊ-ի դրոշի և վարչապետի հետ զրուցելու պահանջները
Ավստրալիայի ոստիկանությունը չի հաստատում սոցկայքերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Սիդնեյի կենտրոնում գտնվող սրճարանում մարդկանց պատանդ պահող հանցագործներն «Իսլամական պետության» դրոշ և երկրի վարչապետ Թոնի Էբոթի հետ զրույց են պահանջում, գրում է Газета-ն։
«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում սոցկայքերում՝ Facebook-ում և Twitter-ում, մենք օգտագործում ենք այդ տեղեկությունը գործողություններ իրականացնելիս»,- հայտնել է ոստիկանության աշխատակից Քեթրին Բեռնը։
Հայտնի է նաև, որ պատանդները լրագրողներին հաղորդագրություններ են ուղարկում Twitter-ում, սակայն անվտանգության նկատառումներով դրանց բովանդակությունը չի հրապարակվում։
Հայտնի է, որ հանցագործներից մեկին ոստիկաններն ու ԶԼՄ-ների աշխատակիցները ճանաչում են։ Նրան նախկինում անվանել են «Սիդնեյի ուժ»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ սրճարանում կա մոտ 30 պատանդ։ Ոստիկանությունը հաստատել է, որ 6 պատանդի հաջողվել է փախչել։










