Ադրբեջանում բողոքի ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ) փախստականների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կան ձերբակալվածներ:
Դեկտեմբերի10-ին Ջավադխան գյուղում մի խումբ բնակիչներ փորձել են փակել Գյանջա-Գյոյգյոլ ճանապարհը:
Ակցիայի ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը, նրա տեղակալը, ոստիկանության հինգ աշխատակիցներ ու տեղի մի բնակիչ:
Հարուցվել է քրեական գործ՝ 315.1 հոդվածի հատկանիշներով (բռնության կիրառում կամ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը):










