Իտալիայում 260 տոննա շոկոլադ են գողացել
Իտալիայի Նեապոլ քաղաքում 50 տոննա Lindor տեսակի շոկոլադ է հայտնաբերվել, որը նախկինում գողացված 260 տոննա շոկոլադի մի մասն է, գրում է metro.co.uk-ը։
Իր տեսակի մեջ ամենամեծ գողությունը գրանցվել էր 2014-ի օգոստոս ամսին՝ Միլանում։ Կասկածի տակ է այն հարցը՝ արդյո՞ք գողերը կարողացել են դիմանալ Lindt & Sprüngli ընկերության քաղցրավենիքների տեսականին ուտելու գայթակղությանը։
Lindt ընկերությունը մեծ հաճույքով ետ կընդունի գողացված ապրանքը, սակայն հարց է առաջանում՝ արդյոք այն ենթակա է վաճառքի։
Ընդհանուր առմամբ, գողացված 260 տոննայից գտնված 50 տոննայի արժեքը կազմում է 8 միլիոն եվրո, իսկ մնացած 210 տոննայինը՝ 190 միլիոն եվրո։
Շոկոլադն առաքող ընկերության աշխատակիցները ներգրավված են գործում՝ որպես կասկածյալներ։










