Չինացին անմեղ է ճանաչվել՝ մահապատժի իրագործումից 18 տարի անց

11:04 • 15.12.14

Չինաստանի դատարանը կրկնակի հետաքննությունից հետո անմեղ է ճանաչել 18-ամյա մի երիտասարդի, ով մահապատժի էր ենթարկվել 1996թ.:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, դատարանը ներողություն է խնդրել սխալմունքի պատճառով  մահապատժի ենթարկված տղայի ծնողներից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հուուգջի անունով երիտասարդը կասկածվել է մի կնոջ բռնաբարության ու սպանության համար: Սակայն Ներքին Մոնղոլիայի (Չինաստանի ինքնավար շրջան) գերագույն դատարանը վճռի իրականացումից 18 տարի անց պարզել է, որ նա մեղավոր չէ:

 

Թեև իրական հանցագործը բռնվել է ու խոստովանել իր մեղքը դեռևս 2005թ., այնուամենայնիվ կրկնակի հետաքննությունն իրականացվել է միայն այժմ:

 

Դատարանը որպես սխալ կայացված վճռի փոխհատուցում պատրաստվում է հանգուցյալի ընտանիքին փոխանցել 5.000 դոլար: