Դանիան ցանկանում է սեփական տարածքից 20 անգամ մեծ տարածք ստանալ Արկտիկայում
Դանիան և Գրենլանդիային այսօր ՄԱԿ-ի հանձնաժողովին հայտ կներկայացնեն՝ Արկտիկայում իրենց տարածքների ընդլայնման վերաբերյալ. տեղեկացնում է ТАСС-ը:
Դիմումում այնպիսի տարածք ձեռք բերելու հավակնություն է ներկայացվելու, որը 20 անգամ մեծ է, քան Դանիայի ներկայիս տարածքը:
Հաղորդվում է, որ նման դիմումներ են ներկայացրել Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:
Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգորի խոսքով՝ ամենահավանականը Հյուսիսային բևեռը ստանալը կլինի: «Դա փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ այնտեղ զգալի ծավալներով օգտակար հանածոներ չկան և այն ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի»,- ասել է նա:
Արտգործնախարարը նշել է, որ քննարկումները կարող են բավական բարդ լինել: «Բանակցային գործընթացը բարդ է լինելու, սակայն մենք պայմանավորվել ենք, որ դա արվելու է գիտական հիմքով»,-ասել է նա:










