Ամերիկային «պերեստրոյկա» է անհրաժեշտ. Միխայիլ Գորբաչով

11:50 • 15.12.14

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը RT հեռուստաալիքի SophieCo հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ին «պերեստրոյկա» է անհրաժեշտ, գրում է russian.rt.com-ը։

 

Գորբաչովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ժողովուրդը չի ցանկանում պատերազմներ, որոնք վարում է իր կառավարությունը, սակայն ամերիկյան հասարակությունում ձևավորվել են մեխանիզմներ, որոնք դժվար է հաղթահարել։

http://russian.rt.com/article/64481

 

Նա նաև նշել է, որ չի կարելի ամեն ինչի մեղքը բարդել ուրիշների վրա, ինչպես, օրինակ, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցողի համար մեղավոր համարել Ռուսաստանին։

 

Ըստ Գորբաչովի՝ աշխարհի առաջատար ուժերը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է հաշվի նստեն Միացյալ Նահանգների գոյության հանգամանքի հետ։

 

Նա ասել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ Եվրոպայում խաղաղ և հանգիստ իրավիճակ չլինի, քանի որ դա հերթական առիթն է խառնվելու համար։ 

 

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն իր հերթին որոշակի իրավունքներ ունի քննադատական խոսքեր ասելու կամ տարբեր որոշումներ ընդունելու, որոնք «աշխարհի շահերից են բխում»։

 

Նրանք ցանկանում են առաջնորդ լինել, սակայն նրանք դա կարող են անել միայն այլ երկրների հետ համագործակցելով, ասել է նա։

 

Գորբաչովի հարցազրույցից հատվածը դիտեք այստեղ։ 

Միխայիլ Գորբաչյով