Իրաքցի պաշտոնյան օտարերկրյա ուժերի կողմից ցամաքային գործողություն սկսելու կոչ է հնչեցրել

12:34 • 15.12.14

Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Բաղդադի շրջանի վարչակազմի ղեկավարն Իրաքի կառավարությանը կոչ է արել անհապաղ դիմել ԱՄՆ-ին՝ ցամաքային ռազմական գործողություն սկսելու խնդրանքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գրաված տարածքներն ազատագրելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Որևէ այլ հնարավորություն չկա Ալ-Անբարն ու այլ շրջաններ ազատագրելու համար՝ բացի ԱՄՆ-ի կամ այլ օտարերկրյա զորքերի կողմից ցամաքային գործողություն իրականացնելը։ Այդ երկրներն ահաբեկիչների դեմ պայքարի փորձ ունեն և այնպիսի զենքեր, որոնք չունեն իրաքցի զինվորները»,-հայտարարել է նա:

 

Ալ-Օբեյդիի խոսքով՝ զինամթերքը, որն ունեն ԻՊ-ի զինյալները, որակապես գերազանցում է Իրաքի ունեցած զենքերին: