Մոսկվայի բնակչուհին մեկ շաբաթ ապրել է իր երկու դուստրերի դիակների կողքին
Մոսկվայի հյուսիս-արևելյան թաղամասերից մեկում երկու քույր ինքնասպանություն են գործել, որոնցից մեկը կախվել է, մյուսը՝ մահացու չափաբաժնով հաբեր ընդունել, գրում է rosbalt.ru-ն։
Հարևանների կարծիքով՝ երիտասարդ կանանց ինքնասպանության է հասցրել իրենց ընտանիքի հակասոցիալական կենսակերպը՝ ծնողները հարբեցողներ են, իսկ տանը միշտ կռիվ է եղել։
Կանանց մայրը, տեսնելով դուստրերի անշնչացած մարմինները, ոչինչ չի ձեռնարկել։ Նա մոտ մեկ շաբաթ հանգիստ ապրել է իր բնակարանում։
Ի վերջո ահազանգ են հնչեցրել հարևանները, որոնք այլևս ի վիճակի չեն եղել դիմանալ տարածված անտանելի հոտին։
Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, կինը նրանց հանգիստ ցույց է տվել այն սենյակը, որտեղ գտնվել են դիակները։
Կինը տեղափոխվել է հոգեբուժարան։










