Երևանում բողոքի երթ է անցկացվում՝ ընդդեմ բռնությունների

16:25 • 15.12.14

Երևանում այսօր մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են բողոքի երթ են անցկացնում ընդդեմ բռնությունների: Երևանի Իսահակյան փողոցից  դեպի Բաղրամյան փողոց գնալու ճանապարհին՝ Նալբանդյան փողոցի հատվածում ոստիկանները թույլ չտվեցին երթի մասնակիցներին անցնել մայթ, որտեղ գտնվում է Ոստիկանության շենքը: 


Նրանք  բողոքի երթով պատրաստվում էին գնալ Ոստիկանություն, ապա Բաղրամյան 26՝ Նախագահի նստավայր՝ պահանջելու բացահայտել վերջին հարձակումները պատգամավորի, ազատամարտիկների և ակտիվիստների վրա:


Այս պահին հավաքված են ոստիկանության շենքի դիմաց և վանկարկում են՝ «Ո´չ տեռորին, ո´չ տեռորին…»:


Ակցիայի նախաձեռնող Արա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դուրս են եկել բողոքելու մարդկանց վրա հարձակումների դեմ:


«Այդկերպ մարդկանց փորձում են ահաբեկել և եթե հարձակվում են Արամ Մանուկյանի վրա, որը կանգնած է պետության հիմքերում, այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»,-ասաց նա: