Երկրաշարժ Իրանում, ցնցումներն զգացվել են նաև Կապանում

10:08 • 15.12.14

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.45-ին,  ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.72օ և արևելյան երկայնության 45.20օ:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: