Աշխարհն այսօր նշում է Թեյի միջազգային օրը

16:07 • 15.12.14

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի տարբեր երկրներում նշում են Թեյի միջազգային օրը, մասնավորապես՝ թեյ արտադրող ընկերությունները, որոնք ցանկանում են երկրների կառավարությունների ուշադրությունը հրավիրել վաճառքի հետ կապված խնդիրների վրա, ինչպես նաև՝ մասսայականացնել այդ ըմպելիքը, գրում է rosbalt.ru-ն։

 

Թեյի միջազգային օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ թեյի պլանտացիաներ կան` Հնդկաստան, Շրի Լանկա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Տանզանիա և այլն:

 

Կարծիք կա, որ թեյը՝ որպես ըմպելիք, բացահայտել է չին կայսր Շեն Նունգը, երբ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է տաք ջրի մեջ: Այդ օրվանից թեյը Չինաստանում դարձել է շատ պահանջված ըմպելիք:

 

Եվրոպայում և Ռուսաստանում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարի կեսերին: