Ավստրալիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանում պատանդներ վերցնելու առնչությամբ կոչ է արել ավստրալացիներին խուճապի չմատնվել և շարունակել զբաղվել իրենց գործերով, փոխանցում է forbes.ru-ն։
«Քաղաքական դրդապատճառներով բռնության նպատակն է վախեցնել և ստիպել մարդկանց դադարել լինել այն, ինչ կան»,- հայտարարել է Էբոթը Կանբերայում ազգային անվտանգության կոմիտեի նիստից հետո։
«Ավստրալիան խաղաղ, բաց և շռայլ հասարակություն է։ Ոչինչ երբեք չպետք է փոխի այն։ Եվ այդ պատճառով ես կոչ եմ անում բոլոր ավստրալացիներին այսօր զբաղվել իրենց գործերով, ինչպես միշտ»,- հայտարարել է վարչապետը։
Էբոթը հայտարարել է նաև, որ կառավարությունը նույնպես մտադիր չէ փոխել իր պլանները։ Նրա խոսքով՝ պատանդներ վերցրած մարդու դրդապատճառները դեռևս այնքան էլ պարզ չեն, սակայն կան նախանշաններ, որ հանցագործությունը քաղաքական բնույթ է կրում։
«Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ նման հասարակությունում, ինչպես մերն է, կան մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ վնասել»,- ասել է Էբոթը։










